Մեկնարկել է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի զանգվածային արտադրությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i140506-Մեկնարկել_է_Քովո_Իրան_Բարաքաթ_իրանական_պատվաստանյութի_զանգվածային_արտադրությունը
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Ալբորզ նահանգում, լուսահոգի Իմամ Խոմեյնու հրամանների գործադրման շտաբի պատվաստանյութի արտադրության գործարանում, Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքիի ներկայությամբ, կայացել է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի շնորհանդեսը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 11, 2021 07:32 Asia/Tehran

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Ալբորզ նահանգում, լուսահոգի Իմամ Խոմեյնու հրամանների գործադրման շտաբի պատվաստանյութի արտադրության գործարանում, Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքիի ներկայությամբ, կայացել է «Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի շնորհանդեսը:

«Քովո Իրան Բարաքաթ» իրանական պատվաստանյութի արտադրման նախագծի գործադիր տնօրեն՝ Սեյեդ Ռեզա Մազհարին ասել է.«Ունենալու ենք արտադրական երկու հոսքագիծ, որոնցից առաջինը պատրաստ է, իսկ երկրորդն ընթացքում է»:

Նա նշել է, որ այս երկու հոսքագծերի շահագործմամբ, մինչև 2021թ. սեպտեմբերի 22-ը ամսական հնարավոր է լինելու 20 միլիոն դոզա պատվաստանյութ արտադրել: