ԻԻՀ մեծարգո առաջնորդ.«Սիոնիստները ուժի լեզվից բացի, ոչինչ չեն հասկանում»
Երեքշաբթի երեկոյան, ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ վիրտուալ հանդիպման ժամանակ, նշելով, որ սիոնիստները ուժի լեզվից բացի, ոչինչ չեն հասկանում, ԻԻՀ մեծարգո առաջնորդը հավաստիացրել է, որ պաղեստինցիները պետք է մեծացնեն իրենց ուժն ու դիմադրությունը՝ ոճրագործներին ստիպելու հանձնվել և դադարեցնել իրենց վայրագ գործողությունները:
Հանդիպման ժամանակ, խորը ցավ հայտնելով և դատապարտելով իսլամ աշխարհում, այսինքն Աֆղանստանում ու Պաղեստինում վերջերս տեղի ունեցած երկու դառնաղետ ու արյունալի դեպքերը, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Աստծո անեծքն այն ոճրագործներին, ովքեր հրի ու սրի մատնեցին աֆղանստանցի անմեղ բողբոջներին և այս պատանի աղջնակներին սպանելով, նման վայրագ ոճրագործություն իրականացրին»:
Անդրադառնալով Ալ-Աղսա մզկիթում, սրբազան Ղոդս քաղաքում և Պաղեստինի այլ շրջաններում սիոնիստների բռնություններին ու ոճրագործություններին, ԻԻՀ գերագույն առաջնորդն ասել է.«Այս ոճրագործությունները տեղի են ունենում աշխարհի ժողովուրդների աչքի առջև և դատապարտելով այս ոճրագործությունները, բոլորը պետք է կատարեն իրենց պարտականությունը»:
Բարձր գնահատելով Պաղեստինի ժողովրդի զարթոնքը, դիմակայությունն ու վճռականությունը, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Սիոնիստները ուժի լեզվից բացի, ոչինչ չեն հասկանում, հետևաբար պաղեստինցիները պետք է մեծացնեն իրենց ուժն ու դիմադրությունը՝ ոճրագործներին ստիպելու հանձնվել և դադարեցնել իրենց վայրագ գործողությունները»:
Հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության Ն.Վ. առաջնորդը բազում ուսանողական կազմակերպությունների գոյությունը մեծ առիթ է համարել երկրի համար և որպես միտք արտադրող և հեղափոխական ու ջիիհադական շարժումների շարժիչ ուժ, գիտական ու հասարակական տարբեր հարցերում կարևորելով նրանց դերակատարությունը, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է.«Կորոնավիրուսի դեմ վտանգավոր պայքարում, ջիհադական երիտասարդների ներկայությունը, միջազգային հարցերում, այդ թվում ֆրանսիական անարգող պարբերականի, Քաբուլի համալսարանում պայթյունի և Պաղեստինի ու Եմենի հարցերում ակտիվ ներկայությունը, FATF-ի և միջուկային հարցում խորհրդարանի ռազմավարական օրենքի հարցերում դիրքորոշվելն ու տեսակետ հայտնելը ուսանողական կազմակերպությունների գործողությունների հիանալի օրինակներ են, որոնք ամրապնդում են նաև ուսանողական կազմակերպությունների ինքնությունը:
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին նշել է, որ ուսանողական կազմակերպություններից ակնկալվում է ամրապնդել իրենց կրոնական և հեղափոխական ոգին և զբաղվել հոգու ինքնամաքրմամբ: Գերապատվ առաջնորդը նշել է, որ հոգու ինքնամաքրումը մեծ ազդեցություն ունի հեղափոխական ու հասարակական պայքարում և լուսահոգի Իմամն ասում էր, որ ԱՄՆ-ից մարդկանց վախի պատճառը հոգու ինքնամաքրման բացակայությունն է:
Անդրադառնալով փոփոխության ձգտելու ռազմավարությանը, ԻԻՀ մեծարգո առաջնորդը նորարարությամբ թռիչքային ջիհադական շարժման ստեղծումը կարևորել է կառավարման բոոր ոլորներում և հանրային ապրելակերպի որոշ հատվածներւմ: Առաջին հերթին կարևորելով հունիսի 18-ին կայանալիք ընտրություններում ժողովրդի լայն մասնակցությունը, մեծարգո Այաթոլլահ խամենեին ասել է.«Երկրորդ հերթին պետք է լավ ընտրությամբ իշխանության բերել հավատացյալ, հեղափոխական, շնորհալի, ժողովրդական, հույսով լի, երիտասարդության և ներքին կարողություններին հավատացող, և իսկապես արդարատենչ ու բարոյազրկության դեմ պայքարող անձնավորության»: