Իրանը վշտակցում է Քաբուլին.Թեհրանի Ազատության աշտարակի վրա ցուցադրվել է Աֆղանստանի դրոշը
https://parstoday.ir/hy/news/iran-i140622-Իրանը_վշտակցում_է_Քաբուլին.Թեհրանի_Ազատության_աշտարակի_վրա_ցուցադրվել_է_Աֆղանստանի_դրոշը
Ահաբեկիչների կողմից սպանված Սեյեդ ալ-Շոհադա դպրոցի նահատակներ կոչվող աշակերտների հիշատակին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել է Աֆղանստանի դրոշի գույներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2021 13:11 Asia/Tehran

Ահաբեկիչների կողմից սպանված Սեյեդ ալ-Շոհադա դպրոցի նահատակներ կոչվող աշակերտների հիշատակին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել է Աֆղանստանի դրոշի գույներով:

Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել  է Աֆղանստանի դրոշի գույներով:

Հղում անելով Իրանի լրատվամիջոցներին,Սպուտնիկ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Աֆղանստանում կառավարության կողմից  հանրային սուգ է հայտարարվել: Իսկ Թեհրանի Ազատության աշտարակը Սեյեդ ալ-Շոհադա դպրոցի նահատակների հիշատակին լուսավորվել է Աֆղանստանի դրոշի գույներով:

Շատ սոցիալական ցանցեր շնորհակալություն են հայտնել Իրանին և գրել են.«Շնորհակալություն հարևան»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն հերթական անգամ իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Երեկ գիշեր Թեհրանի Ազատության աշտարակն Աֆղանստանի ժողովրդի հետ միասին սգում էր Քաբուլի «Սեյեդ ալ-Շոհադա» դպրոցի  աշակերտների նահատակությունը»: