Մեկնաբանություն. Զարիֆի այցը Սիրիա. Իրանը հովանավուրում է Սիրիայի ընտրությունները
Իրանի ԱԳ նախարարը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հանդիպել է Սիրիայի Նախագահի ու ԱԳ նախարարի հետ: Վերջիններիս հետ Զարիֆը զրուցել է երկկողմ հարաբերությունների, Արևմտյան Ասիայի տարածաշրջանի զարգացումների շուրջ ու նաև հայտնել է, որ Իրանը հովանավորում է Սիրիայի ընտրությունները:
Չորեքշաբթի օրը Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի հետ հանդիպման ժամանակ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը գոհունակություն է հայտնել Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացման հարցով կառավարության ձեռնարկած քայլերի կապակցությամբ: Ասադի հետ զրույցում Զարիֆն ասել է, որ Իրանը հովանավորում է Սիրիայի ընտրությունները:
Սիրիայի ընտրություների նախօրեին Զարիֆի այցը այդ երկիր պարունակում է այս պարզ ու կարևոր ուղերձը, որ Իրանը շարունակ հարգում է քաղաքական գործընթացը ու Սիրիայի ժողովրդի կարծիքը և Սիրիայի ճգնաժամի միակ լուծումը համարում է քաղաքական ճանապարհով ընթանալն ու այս երկրի ժողովրդի որոշման ընդունումը:
Այս համատեքստում, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը նույնպես նախագահական ընտրությունների նախօրեին Զարիֆի այցը Սիրիա համարել է շատ կարևոր:
Սիրիայի նախգահական ընտրությունները անկացվելու են 2021թ. մայիսի 26-ին, ինչի ընթացքում պայքարելու են երեք թեկնածուներ: Սիրյաի ճգնաժամի մեկնարկին, երբ օտարերկրյա ուժերը աջակցելով ահաբեկիչներին փորձում էին Սիրայի օրինական կառավարությանը ստիպել հեռանալ ասպարեզից, Իրանը կարևորեց Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման և ժողովրդի կարծիքը հարգելու անհրաժեշտությունը: Այս քաղաքականությունը շարունակ ընդգծվում է Իրանի կողմից և այս համատեքստում Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի առանցքայնությամբ ձևավորվեց «Աստանայի» գործընթացը:
«Աստանայի գործընթացը» կաևորում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման և այս երկրի օրինական կառավարության, ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման ինչու չէ նաև ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Տարածաշրջանային այս ռազմավարության հետապնդումը վերահսկելի դարձրեց Սիրիայի ճգնաժամը և այժմ ընդունելի կայունություն ու հանդարտություն է հաստատվել այս երկրում:
Սիրիայում հանդարտության ու կայունության պայմաններում ընտրությունների անցկացումը այս երկրի ժողովրդի բնականոն ցանկությունն ու իրավունքն է, ինչն այժմ իրականացվել է «Աստանայի գործընթացի» շնորհիվ:
Սրանից առաջ, ահաբեկչական խմբերի ու զինյալ բախումների կիրառմամբ Բաշշար Ասաիդ կառավարությանը գործից հեռացնելու ջանքերը անօրինական էին ու հակասում էին ՄԱԿ-ի կանոնադրությանը և ավերածություններից ու ժողովրդի սպանությունից բացի այլ արդյունք չեն ունեցել: Սիրիայի ժողովրդի և բանակի դիմադրությունը պարտության մատնեց, Ասադի կառավարության շրջանցման ու Արևմտյան Ասիայի գեոպոլիտիկական փոփոխության հարցով, ամերիկա-իսրայելական նախագիծը և ցուցադրեց Սիրիայի ժողովրդի ուժն ու ազդեցությունը:
Այս պայմաններում անհրաժեշտ է Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը պաշտպանել ահաբեկչական խմբերի մնացորդներից: Այս համատեքստում չորեքշաբթի օրը Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղադադի հետ հանդիպման ժամանակ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանը ահաբեկչության ու ծայրահեղականության չարաբաստիկ երևույթներից կշատպանի Սիրիայ կառավարությանն ու ժողովրդին»:
Սիրիայում կայուն անվտանգության ու կայունության հաստատմամբ ավելանալու են Թեհրան-Դամասկոս համագործակցությունները: Հալեպում և ապա Լաթաքիայում Իրանի հյուպատոսարանների բացումը վկայում են Իրանի ու Սիրիայի քաղաքական ու տնտեսական զարգացող համագործակցությունների լուսավոր հեռանկարի մասին:
ԻԻՀ-ն ռազմավարական համագործակցություններ ունի Սիրիայի հետ և Սիրիայի ճգնաժամի ընթացքում Իրանի կողմից այս երկրի օրինական կառավարությանը ցուցաբերված աջակցությունը և ահաբեկչական տարբեր խբերի այդ թվում ԻԼԻՊ-ի դեմ պատերազմում Ասադի կառավարությանը ցուցաբերված օգնությունը թույլ չտվեց պատերազմը դառնա վտանգավոր միջոց միջազգային ասպարեզում կառավարություններին շրջանցելու համար: