Այսօր Իրանում Ֆիրդուսու՝ պարսից լեզվի և իրանական ինքնության վերակենդանացնողի մեծարման օրն է
ԻԻհ օրացույցում մայիսի 15-ը նշվում է որպես պարսից լեզվի մեծարման և իրանցի մեծ բանաստեղծ Աբոլղասեմ Ֆիրդուսու հիշատակի օրը:
Իրանցի այս մեծ բանաստեղծը ծնվել է հիջրի օրացույցով 329 թվականին (մ.թ. 920-1020) Իրանի հյուսիս-արևելքում՝ Մաշհադ քաղաքի հարևանությամբ գտնվող Թուս քաղաքում:
Պարսկերենը և Ֆիրդուսու «Շահնամե» ստեծղագործությունը դարեր շարունակ անքակտելի կապի մեջ են եղել իրար հետ: Աբոլղասեմ Ֆիրդուսուն կարելի է անվանել պարսից լեզվին նոր կյանք տվող , իսկ նրա «Շահնամե» անգին ստեղծագործությունն Իրանի ինքնության ապացույցը:
Ֆիրդուսու «Շահնամե» -ն բաղկացած է մոտ 50,000 բեյտերից (երկտող ոտանավոր, որը ընդունված է պարսկական պոեզիայում) որը նկարագրում է Իրանի պատմությունը՝ հին թագավորների ու մեծ հերոսների պատմությունը, նրանց հերոսությունները, առնականությունը, քաջությունը և կրոնապաշտությունը:
Աբոլղասեմ Ֆիրդուսու գերեզմանը գտնվում է Թուսում: Այն համարվում է Մաշհադի տեսարժան վայրերից: Ամեն տարի նրա դամբարանին այցելում են մեծ թվով իրանցի և արտասահմանցի զբոսաշրջիկներ: