Իրանի Իսլամական խորհրդարանի պատգավորները հաղորդագրություն են հրապարակել բոլոր պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ
Իրանի Իսլամական խորհրդարանի ավելի քան 200 պատգամավորներ հրապարակել են հաղորդագրություն, որում բոլոր պատժամիջոցների փաստացի չեղարկելու և այդ կապակցությամբ համապատասխան ստուգումներ անցկացնելու ԻԻՀ համակարգի վճռական քաղաքականությունը նշել են որպես Իրանի կողմից միջուկային պարտավորություններին հավատարիմ մնալու հիմնական նախապայման:
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները հաղորդագրության մեջ ընդգծել են.«Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ այլ երկրների միջև ցանկացած երկխոսության արդյունքների գնահատման և ընդունման չափանիշն Իրանի ժողովրդի իրական տնտեսական շահն է»:
«Իրանի Իսլամական խորհրդարանը չի ընդունում պատժամիջոցների որևէ տարանջատում կամ դասակարգում, որոնք կհանգեցնեն Իրանի ժողովրդի վրա տնտեսական ճնշման մի մասի պահպանմանը և տնտեսական շահի կանխմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները նաև ընդգծել են, որ եթե պատժամիջոցները 100 տոկոսով չչեղարկվեն , դա կնշնանակի որ ոչ մի պատժամիջոց չի չեղարկվել:
Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորները նաև կարևորել են պատժամիջոցների չեղարկման ռազմավարական քայլի մասին օրենքի շրջանակներում երկրի գիտնականների միջուկային ձեռքբերումները պահպանելու անհրաժեշտությունը: