Արաղչի. Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերադառնա ՀԳՀԾ
https://parstoday.ir/hy/news/iran-i141296-Արաղչի._Ժամանակն_է_որ_Միացյալ_Նահանգները_վերադառնա_ՀԳՀԾ
ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է. «Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերադառնա ՀԳՀԾ և չեղարկի պատժամիջոցները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2021 04:48 Asia/Tehran
  • Արաղչի. Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերադառնա ՀԳՀԾ

ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է. «Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերադառնա ՀԳՀԾ և չեղարկի պատժամիջոցները»:

Ճապոնական NHK լրատվական գործակալությանըւ տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Վիեննայում ընթացող ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցություններում դեռևս առկա են չլուծված առանցքային հարցեր»:

«ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ բանակցությունները կշարունակվեն մայիսի 21-ից հետո», - ասել է Արաղչին:

Նա նշել է. «Ավելի ուշ, Իրանը  որոշում կկայացնի ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը շարունակելու հնարավորության կապակցությամբ»:

Մայիսի 21-ին ավարտվում է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի եռամսյա համագործակցության համաձայնագրի ժամկետը: