Ներկայացվել է «Գազա» անօդաչու թռչող սարքը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի և օդային պաշտպանության ոլորտում նվաճումները, որոնք ձեռք են բերվել պատժամիջոցների պայմաններում իրանցի փորձագետների ջանքերով, աշխարհի առաջադեմ տեխնոլոգիայի մակարդակում են:
Նա նշել է, որ «Գազա» ԱԹՍ-ի ներկայացմամբ, բարձրացել է իսլամական Իրանի ԱԹՍ-ների կարողության մակարդակը:
ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն, ուրբաթ օրը, ԻՀՊԿ անօդաչու թռչող սարքերի և պաշտպանական նվաճումների բացման արարողության շրջանակներում, ավելացրեց.< Գազա ԱԹՍ կարող է թռչել 35,000 ոտնաչափ 35 ժամ թռիչքի տևողությամբ; Մարտական առաքելություններում կարող է 13 ռումբ կրել և հետախուզական առաքելություններ իրականացնել մինչև 500 կմ տարածությամբ:Դրա գործառնական և տեխնիկական փորձարկումներն ավարտվել են և մինչև հաջորդ տարի այն պաշտոնապես կմտնի գործնական փուլ>:
Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է.«Իրանը պաշտպանական համակարգերի ոլորտում ընդգրկված է աշխարհի 10 լավագույն երկրների շարքում և գտնվում է աշխարհի նախազգուշական ռադարների արտադրությամբ աշխարհի լավագույն 20 երկրների շարքում»: