Իրանի բանակը շնորհավորել է հզոր Պաղեստինին և հերոս Գազային՝ հաղթանակի կապակցությամբ
ԻԻՀ բանակը տարածել է հայտարարություն՝ շնորհավորելով «Երուսաղեմի սրի ճակատամարտում» կեղծիքի նկատմամբ արդարության հաղթանակի կապակցությամբ, նշելով, որ այսօր հզոր ու ճնշված Պաղեստինը և հերոսական Գազան տոնում են թշնամու անօգնական վիճակը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,ԻԻՀ բանակի տարածած շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է շաբաթ օրը, ասված է. «Պաղեստինի կեղեքված ժողովրդի սրբազան շարժմանը հաջորդած «Երուսաղեմի սրի ճակատամարտը» հերթական անգամ Սիոնիստական օկուպանտ ռեժիմին ստիպեց մի քանի անգամ նահանջել: Իսկ ռեժիմի «Երկաթե գմբեթ» համակարգը կետային հրթիռների և ԱԹՍ-ների դեմ ավելի անօգնական էր, քան երբևէ»
Ուղերձում ասված է. «Անշուշտ, Պաղեստինի դիմադրության և միասնության շարունակմամբ, իշխող վարչակարգերի ոչնչացումն ավելի մոտ է»:
Իրանի իսլամական խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նույնպես հայտարարեցլ է, որ այսօրվանից ամբողջ Պաղեստինը կդառնա Գազա, հավելելով. «Իրանը չի հապաղի լիովին աջակցել Պաղեստինի ճնշված ժողովրդին»:
12-օրյա պատերազմի ընթացքում, պաղեստինյան դիմադրության խմբերը, պատասխանելով Գազայի հատվածի դեմ իսրայելական հարձակումներին, հազարավոր առաջադեմ հրթիռներով ռմբակոծեցին բռնագրավված տարածքները: