Ղալիբաֆ. ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտների պատկերներին հասանելիության իրավունք չունի
https://parstoday.ir/hy/news/iran-i141452-Ղալիբաֆ._ՄԱԳԱՏԷ_ն_Իրանի_միջուկային_օբյեկտների_պատկերներին_հասանելիության_իրավունք_չունի
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտների պատկերներին հասանելիության իրավունք չունի»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Մայիս 23, 2021 08:35 Asia/Tehran

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտների պատկերներին հասանելիության իրավունք չունի»:

Կիրակի օրը, խորհրդարանի դռնբաց նիստում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ասել է.«Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև համաձայնության եռամսյա շրջանն ավարտվելով, այդ կառույցը մայիսի 22-ից, Իրանի միջուկային օբյեկտների պատկերներին հասանելիության իրավունք չունի»:

Այդ հիմամբ, Իրանի իսլամական խորհրդարանի վավերացրած օրենքի համաձայն, ՄԱԳԱՏԷ-ին չի թույլատրվում միջուկային համաձայնության լրացուցիչ արձանագրության սահմաններից դուրս դիտարկումներ իրականացնել:

2018թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ-ի ապօրինի քայլից հետո, Իրանը փորձեց մյուս կողմերի հանձնառության դեպքում, իրագործել իր պարտավորթությունները: Սակայն եվրոպացիները գործնական քայլ չկատարեցին իրենց հանձնառությունների կատարման ուղղությամբ: Հետևաբար 2021թ. փետրվարի 23-ից, ԻԻՀ-ը «Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ռազմավարական քայլ» օրենքի շրջանակում դադարեցրեց ՀԳՀԾ-ի շրջանակում կամավոր քայլերի իրագործումը: