Շնորհավորանք՝ Խոռամշահրի ազատագրման կապակցությամբ
Մայիսի 24-ը, 1982 թվականին Իրանի հարավ-արևմտյան Խոռամշահր քաղաքի ազատագրման տարելիցն է: Այդ օրն ԻԻՀ-ի պաշտոնական օրացույցում հիշատակված է որպես դիմադրության, անձնուրացության ու հաղթանակի օր:
Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի սրբազան պաշտպանության բոլոր տարիների ընթացքում արձանագրվել են կարևոր օրեր, որոնք մնալու են մարդկանց հիշողություններում: Իրաքի կործանված բռնապետ Սադդամի բասական ռեժիմի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի ընթացքում Խոռամշահրի ազատագրման օրը սրբազան պաշտպանության շրջանի պանծալի իրադարձություններից մեկն է:
1982 թ. Իրանի բանակի կողմից իրականացված «Երուսաղեմ» գործողության նպատակն էր Խոռամշահրի ազատագրումը, որն Իրաքի բաասական ռեժիմի կողմից գրավված մնաց 578 օր:
Իրանական խորդադ ամսի 3-ը (մայիսի 24) ոչ միայն Խոռամշահրի ազատագրման օրն է, այլ իսլամական Իրանի պաշտպանների զոհաբերությունների և թշնամու նկատմամ,բ հիացմունքի արժանի դիմադրության խորհրդանիշը:
Իրանցիներն այսօր կրկին նշելու են Խոռամշահրի ազատագրման տարելիցը: