Արաղչի. Եթե բոլոր պատժամիջոցները չեղարկվեն, Իրանը կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i141574-Արաղչի._Եթե_բոլոր_պատժամիջոցները_չեղարկվեն_Իրանը_կվերադառնա_իր_պարտավորությունների_կատարմանը
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Եթե Իրանի դեմ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները չեղարկվեն և դա հաստատվի Թեհրանի կողմից, Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր միջուկային պարտավորությունների լիարժեք գործադրմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 25, 2021 04:12 Asia/Tehran
  • Արաղչի. Եթե բոլոր պատժամիջոցները չեղարկվեն,  Իրանը կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Եթե Իրանի դեմ ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները չեղարկվեն և դա հաստատվի Թեհրանի կողմից, Իրանը կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր միջուկային պարտավորությունների լիարժեք գործադրմանը»:

Երկուշաբթի օրը,  ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԻԻՀ  փոխարտգործնախարար և Վիեննայում ընթացող բանակցություննրում իրանական պատվիրակության ղեկավար  Սեյեդ Աբբաս Արաղչին ասել է,  որ Իրանը պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր միջուկային պարտավորությունների կատարմանը, եթե  ԱՄՆ-ն չեղարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցները.

Նա հավելել է. «Կան նշաններ, որ Միացյալ Նահանգները վերադառնում է ՀԳՀԾ, սակայն բանակցությունները շարունակվում են»:

Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման վերաբերյալ, Արաղչին ասել է . «Տվյալների գրանցումը ևս մեկ ամիս  շարունակելու Իրանի կառավարության որոշումը չի հակասում իսլամական խորհրդարանում ընդունված օրենքին»: