Իրանի կանանց ծանրամարտի պատմության մեջ իրանցի մարզուհին նվաճեց առաջին մեդալը
https://parstoday.ir/hy/news/iran-i142092-Իրանի_կանանց_ծանրամարտի_պատմության_մեջ_իրանցի_մարզուհին_նվաճեց_առաջին_մեդալը
Իրանի ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, կանանց 87 կգ քաշային կարգում հանդես եկած Յեկթա Ջամալին կիրակի օրը Տաշքենդի երիտասարդական առաջնությունում նվաճել է Իրանի կանանց ծանրամարտի առաջին համաշխարհային մեդալը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2021 08:17 Asia/Tehran

Իրանի ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, կանանց 87 կգ քաշային կարգում հանդես եկած Յեկթա Ջամալին կիրակի օրը Տաշքենդի երիտասարդական առաջնությունում նվաճել է Իրանի կանանց ծանրամարտի առաջին համաշխարհային մեդալը:

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության յոթերորդ օրը   կանանց 87 կգ քաշային կարգում հանդես եկած Յեկթա Ջամալին պոկում վարժությունում գրանցել է 92 կգ արդյունք՝ նվաճելով  Իրանի կանանց ծանրամարտի առաջին համաշխարհային մեդալը:

Յեկթա Ջամալին հրում վարժությունն ավարտել է 116  կգ ցուցանիշով: Երկամարտի  208 արդյունքով  Ջամալին  նվաճել է  բրոնզե մեդալ:

Ջամալին առաջին իրանցի  երիտասարդն  է,որ նվաճել է աշխարհի առաջնության հարթակներից մեկը տարիքային այս  խմբում: