Իրանի կանանց ծանրամարտի պատմության մեջ իրանցի մարզուհին նվաճեց առաջին մեդալը
Մայիս 31, 2021 08:17 Asia/Tehran
Իրանի ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, կանանց 87 կգ քաշային կարգում հանդես եկած Յեկթա Ջամալին կիրակի օրը Տաշքենդի երիտասարդական առաջնությունում նվաճել է Իրանի կանանց ծանրամարտի առաջին համաշխարհային մեդալը:
Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության յոթերորդ օրը կանանց 87 կգ քաշային կարգում հանդես եկած Յեկթա Ջամալին պոկում վարժությունում գրանցել է 92 կգ արդյունք՝ նվաճելով Իրանի կանանց ծանրամարտի առաջին համաշխարհային մեդալը:
Յեկթա Ջամալին հրում վարժությունն ավարտել է 116 կգ ցուցանիշով: Երկամարտի 208 արդյունքով Ջամալին նվաճել է բրոնզե մեդալ:
Ջամալին առաջին իրանցի երիտասարդն է,որ նվաճել է աշխարհի առաջնության հարթակներից մեկը տարիքային այս խմբում: