Իրանի զբոսաշրջության նախարարի ներկայությամբ Շիրազում շահագործման են հանձնվել մի քանի զբոսաշրջության նախագծեր
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի ներկայությամբ Շիրազում շահագործման են հանձնվել զբոսաշրջության մի շարք ծրագրեր, ներառյալ Շիրազի «Էսկրոու» հյուրանոցի բուտիկը և «Սաադի» մշակութային կենտրոնը:
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի երեկոյան, Ալի Ասղար Մունեսանը Շիրազում «Սաադի»-ի մշակութային կենտրոնի բացման հանդիսության ընթացքում ասել է.«Չնայած տնտեսական յուրահատուկ պայմաններին, զբոսաշրջության ոլորտում իրականացվում է 160 հազար միլիարդ թումանի նախագիծ, իսկ շահագործման է հանձնվել 22 հազար միլիարդ թուման արժեղությամբ նախագծերը:
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարը հավաստիացրել է, որ նկատի առնելով հյուրանոցների կառուցման ոլորտում ներդրումային գործընթացը` երկրում 670 հյուրանոց է կառուցվում:
Շիրազը Իրանի հարավում գտնվող զբոսաշրջության քաղաքներից է և պատմական ու գրական ոլորտներում բազմազան գրավչությամբ, ներքին ու արտաքին զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է գտնվում: