Ղարիբաբադի. Իրանը ՀԳՀԾ-ից դուրս որևէ միջուկային պարտավորություն չի ընդունում
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչը, նշելով, որ բանակցությունները մտել են կարևոր հարցերի քննարկման փուլ, հավելել է. «Իրանը չի ընդունելու ՀԳՀԾ-ով սահմանված շրջանակից դուրս որևէ միջուկային պարտավորություն»:
Խոսելով Վիեննայում ընթացող բանակցությունների մասին՝ Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Իրանի պատվիրակության համար կարևոր է այն, որ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում, ԻԻՀ չի ընդունելու ՀԳՀԾ-ից դուրս միջուկային որևէ պարտավորությունը և բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն»:
Ղարիբաբադին հավելել է, որ համաձայնության տեքստը մշակվել է նախորդ քննարկումների ըթնացքում և ներառում է երեք կետ՝ պատժամիջոցների վերացման պարտավորություններ, միջուկային պարտավորություններ և այդ պարտավորությունների կատարման մեթոդներ:
Նա նշել է. «Բանակցությունների յուրաքանչյուր ժամանակահատվածում տարաձայնություններն ավելի քիչ էին դառնում և հիմա վերաբերում են շատ կարևոր և առանցքային հարցերի»: