Հեմմաթի. Ժողովրդի բարեկեցությունը պետք է լինի Իրանի նախագահի ուշադրության կենտրոնում
Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուն ասել է.«Նախագահը չպետք է արիստոկրատական ոգի ունենա: Նրա ուշադրությունը պետք է կենտրոնանա մարդկանց ու հասարակության թույլ խավերի վրա»:
Չորեքշաբթի օրն Իրանի առաջին հեռուստաալիքի նախընտրական քարոզարշավների թեմայով «Ագահանե» ծրագրին մասնակցելուց հետո, լրագրողների հետ զրույցում Աբդոլնասեր Հեմմաթին ասել է.«Մարդկանց բարեկեցությունը պետք է նախագահի ու նրա կառավարության ուշադրության կենտրոնում լինի և նա դրան պետք է հասնի փորձագիտական ծրագրով»:
Իրանի 13-րդ նախագահական ընտրությունների թեկնածուն անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, ասելով. «Կառավարությունը չպետք է գներ սահմանի գյուղատնտեսական ապրանքների համար, այլ պետք է երաշխավորի դրա գնումը հողագործներից, իսկ գյուղմթերքի գինը պետք է որոշի շուկան»:
Աբդոլնասեր Հեմմաթին հավելել է.«Գյուղատնտեսության ոլորտում մեկ այլ կարևոր խնդիրը գյուղատնտեսական արտադրանքի բոլոր գործոնների ու գործընթացների ապահովումն է, որոնք ներկա պայմաններում կազմակերպվելու կարիք ունի»: