Իրանը կարևորում է Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i142416-Իրանը_կարևորում_է_Իրան_Չինաստան_համագործակցության_25_ամյա_ծրագիրը
Չինաստանում Իրանի դեսպանն ասել է.«Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա ծրագիրը լավ հնարավորություն է տարբեր ոլորտներում երկու երկրի փոխգործակցության համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2021 14:58 Asia/Tehran
  • Իրանը կարևորում է Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա ծրագիրը

Չինաստանում Իրանի դեսպանն ասել է.«Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա ծրագիրը լավ հնարավորություն է տարբեր ոլորտներում երկու երկրի փոխգործակցության համար»:

Մոհամմադ Քեշավարզզադեն «Մարդկանց հետ մարդկանց  բարեկամությունը» թեմայով  միջազգային համաժողովում ասել է. «Իրանն ու Չինաստանը, օգտվելով ավանդական բարեկամությունից և համապարփակ ռազմավարական գործընկերությունից, համատեղ  ջանքեր են գործադրել ու տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերել»:

Քեշավարզզադեն հավելել է.«Ասիայի մշակութային ժառանգության պահպանման մասին համատեղ հայտարարությունը, կինոյի ոլորտում փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիրը և Չինաստանի  լրատվամիջոցների հետ ծավալուն համագործակցությունը Իրանի և Չինաստանի միջև համագործակցության ոլորտներից են»:

Շանհայի համագործակցության կազմակերպության աջակցությամբ հունիսի 2-ին Չինաստանում մեկնարկել է «Մարդկանց հետ մարդկանc  բարեկամությունը» թեմայով միջազգային երկօրյա համաժողովը:

Ավելի քան 300 չինացի և օտարերկրացի  մասնակիցներ  անցանց և առցանց ձևաչափով   մասնակցել էին համաժողովին: