Իրանը կարևորում է Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա ծրագիրը
Չինաստանում Իրանի դեսպանն ասել է.«Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա ծրագիրը լավ հնարավորություն է տարբեր ոլորտներում երկու երկրի փոխգործակցության համար»:
Մոհամմադ Քեշավարզզադեն «Մարդկանց հետ մարդկանց բարեկամությունը» թեմայով միջազգային համաժողովում ասել է. «Իրանն ու Չինաստանը, օգտվելով ավանդական բարեկամությունից և համապարփակ ռազմավարական գործընկերությունից, համատեղ ջանքեր են գործադրել ու տարբեր պայմանավորվածություններ ձեռք բերել»:
Քեշավարզզադեն հավելել է.«Ասիայի մշակութային ժառանգության պահպանման մասին համատեղ հայտարարությունը, կինոյի ոլորտում փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիրը և Չինաստանի լրատվամիջոցների հետ ծավալուն համագործակցությունը Իրանի և Չինաստանի միջև համագործակցության ոլորտներից են»:
Շանհայի համագործակցության կազմակերպության աջակցությամբ հունիսի 2-ին Չինաստանում մեկնարկել է «Մարդկանց հետ մարդկանc բարեկամությունը» թեմայով միջազգային երկօրյա համաժողովը:
Ավելի քան 300 չինացի և օտարերկրացի մասնակիցներ անցանց և առցանց ձևաչափով մասնակցել էին համաժողովին: