Զարիֆը Բլինքենին. Կարդացեք ՀԳՀԾ-ի 36-րդ կետը
Ի պատասխան ԱՄՆ պետքարտռուղարի այն հայտարարությանը, թե պարզ չէ ՝ Իրանը պատրա՞ստ է, վերադառնալ ՀԳՀԾ, ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Բավական է կարդալ ՀԳՀԾ-ի 36-րդ հոդվածը»:
ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆն արձագանքել է Էնթոնի Բլինքենի հայտարարությունը՝ կապված միջուկային համաձայնագիրը ամբողջությամբ վերականգնելու համար անհրաժեշտ քայլերի հետ:
Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուսր գալուն, հայտարարել էր, որ Իրանը «պատրաստ է կամ ցանկանում է վերադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»:Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ն հայտարարել էր. «Դեռ պարզ չէ Իրանը պատրա՞ստ է, կամ ցանկություն ունի՞ վերադառնալ ՀԳՀԾ»:
Ի պատասխան, Իրանի արտգործնախարարը Թվիթերում գրել է. «Դեռ պարզ չէ ՝ ԱՄՆ նախագահը և Բլինքենը պատրա՞ստ են հրաժարվել Թրամփի և Պոմպեոյի «առավելագույն ճնշման» քաղաքականությունից և դադարեցնել տնտեսական ահաբեկչությունը որպես սակարկելու լծակ կիրառելը: Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ին: Պարզապես կարդացեք համաձայնագրի 36-րդ կետը: Ժամանակն է փոխել ընթացքը»: