Իրանը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ին՝ հակամարտության շրջաններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում
Իրանի արտաքին գործերի փոխնախարարի իրավական և միջազգային հարցերի գծով տեղակալը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել ՄԱԿ-ին՝ հակամարտության շրջաններին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում:
Մոհսեն Բահարվանդը երեքշաբթի օրը հանդիպել է Եմենի հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարտին Գրիֆիցի հետ: Հանդիպման ժամանակ, Մոհսեն Բահարվանդը կարևորել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը հակամարտության վայրեր, հատկապես Եմեն, Սիրիայ, Աֆղանստան և Իրաք հասցնելու անհրաժեշտությունն անկախ քաղաքական դիրքորոշումներից և ճնշումներից:
Նա հավելել է. «Չնայած ճնշող պատժամիջոցներին, Իրանը միշտ պատրաստ է եղել աջակցել ՄԱԿ-ին՝ հակամարտող շրջանների կարիքավոր մարդկանց հումանիտար օգնությունն արագ հասցնելու հարցում»:
Բահարվանդի խոսքերով. «ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները խոչընդոտել են ոչ միայն հումանիտար ապրանքների ձեռքբերմանն, ինչպիսիք են սննդամթերքը և դեղորայքը, այլև ՄԱԿ-ի մարդասիրական օգնության առաքմանը հակամարտության և ճգնաժամային տարածքների կարիքավոր մարդկանց»: