Իրանը նախազգուշացրել է ՄԱԳԱՏԷ-ին՝ կողմնակալ վերաբերմունքի կապակցությամբ
Վիենայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը նախազգուշացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմնակալ վերաբերմունքի կապակցությամբ:
Հինգշաբթի օրը կայացած Կառավարիչների խորհրդի նիստում. Քազեմ Ղարիբաբադին ասել է. «Կազմակերպության լռությունը կասկածի տակ է դրել գործակալության վստահելիությունն ու անկողմնակալությունը Սիոնիստական ռեժիմի միջուկային զենքի սպառնալիքի և Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ ահաբեկչական գործողությունների եւ դիվերսիայի վերաբերյալ:
Նա ասել է.«Միջուկային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենի վերջին զեկույցն ընդգծում է, որ Իրանի միջուկային գործունեության երաշխիքների հետ կապված խնդիր չկա»:
«Իրանի միջուկային խնդիրը դեռեւս չհիմնավորված պանդումների հիման վրա արծարծվում է ՄԱԳԱՏԷ-ում, մինչդեռ միջուկային նյութի շեղման և ոչ խաղաղնպատակ գործունեության մասին ոչ մի փաս չի ներկայացվել».-նշել է Ղարիբաբադին:
Նրա խոսքերով. «Իրանը շարունակում է կատարել իր պարտավորությունները համապարփակ երաշխիքային համաձայնագրի հիման վրա և շարունակում է հավատարիմ մնալ դրա դրույթներին»: