ԻԻՀ ԱԳՆ խոսնակը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը:
Հունիս 22, 2021 07:19 Asia/Tehran
Իրանի արտգործնախարարության խոսնակը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը:
Կարևորելով ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հարևանների դերը և Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, Սաիդ Խաթիբզադեն հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարան և կառավարություն ձևավորվելով, առավել քան երբևէ կընդլայնվեն երկու երկրի բարեկամական հարաբերությունները:
Իրանի արտգործնախարարության խոսնակը հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթողներին՝ Հայաստանի զարգացման ու առաջադիմության ճանապարհին և ներքին կայունության ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում:
Պիտակ