Իրանի ներկայությամբ ստորագրվեց կասպյան ծովափնյա պետությունների շրջակա միջավայրի պաշտպանության մասին հռչակագիրը
Չորեքշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազներրը հանդիպել են, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, Իրանի գլխավոր դատախազի անունից, ստորագրել է Բնապահպանության մասին հռչակագիրը:
Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի, Ադրբեջանի Հանրապետության, Ղազախստանի եւ Թուրքմենստանի գլխավոր դատախազների հետ:
Մեկօրյա հանդիպման մասնակիցները քննարկել են կարևոր հարցեր, ինչպիսիք են Կասպյան երկրների համատեղ համագործակցությունը թմրանյութերի և մարդկանց ապօրինի մաքսանենգության դեմ պայքարում, մարդու իրավունքների ոլորտում համագործակցությունը և կալանավորների փոխանակումը և այլ հարցեր: