«Եվրասիա» ցուցահանդեսն Իրան-ԵԱՏՄ առևտրային կապերը զարգացնելու հնարավորություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i145334-Եվրասիա_ցուցահանդեսն_Իրան_ԵԱՏՄ_առևտրային_կապերը_զարգացնելու_հնարավորություն_է
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է. «Եվրասիա» ցուցահանդեսը լավ հնարավորություն կլինի Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի բանակցությունները դյուրացնելու և առևտրային հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2021 06:45 Asia/Tehran
  •  «Եվրասիա» ցուցահանդեսն Իրան-ԵԱՏՄ առևտրային կապերը զարգացնելու հնարավորություն է

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենը հայտարարել է. «Եվրասիա» ցուցահանդեսը լավ հնարավորություն կլինի Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի բանակցությունները դյուրացնելու և առևտրային հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար»:

«185 միլիոն բնակչություն ունեցող Եվրասիական տնտեսական միությունմ Իրանի ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկն է», - ասել է Համիդ Զադբումնը Իրանում անցկացվող «Եվրասիա» մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:

Զադբումը հավելել է. «Նախորդ տարի արտոնյալ առևտրի մասին պայմանագրի գործադրման շնորհիվ, Իրանի-ԵԱՏՄ առևտրի ծավալն աճել է 80 տոկոսով և կազմել 3 մլրդ դոլար: Այդ ցուցանիշն առաջիկա 5 տարիներին կարող է ահսնել 30 մլրդ դոլարի:

«Եվրասիա7 բացառիկ ցուցահանդեսը մեկնարկել է հուլիսի 9-ին՝ Թեհրանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչ հուլիսի 13-ը, կներկայացվեն Եվրասիական միության ընկերություններ, այդ թվում 30 ընկերություն Ռուսաստանից և ավելի քան 10 ընկերություն Հայաստանից:

Ցուցահանդեսին մասնակցած ընկերություններն ակտիվ գործունեություն են ծավալում բանկային և ֆինանսների, տեխնոլոգիաների փոխանցման, խոշոր գործարանների, պահեստների, նավահանգիստների,  նավթային բաքերի արտադրության, նավաշինություն, պողպատի և ցեմենտի արտադրության ոլորտներում: