Իրանի պատվիրակությունն այցելել է Ռուսաստանի միջազգային ավիատիեզերական ցուցահանդես
Իրանի պատվիրակությունն այցելել է Մոսկվայում ըթնացող «Մաքս 2021» միջազգային ավիատիեզերական ցուցահանդես:
Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության փոխնախարար Ամիր Խոջե Ֆարդը, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և իրանական գիտահեն 35 ընկերությունների ներկայացուցիչներ, չորեքշաբթի օրն այցելել են ցուցահանդեսի տարբեր տաղավարներ:
Ռուսաստանի «Մաքս 2021» 15-րդ միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը, մասնակցում են Իրանի պաշտպանության նախարարությունը և 35 գիտահեն ընկերություններ, որոնք ցուցադրում են իրենց վերջին գիտական և տեխնոլոգիական ձեռքբերումները:
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության տաղավարում ցուցադրվում են ավիատիեզերական արդյունաբերության առաջադեմ սարքավորումներ և պահեստաասեր, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ և ինքնաթիռների շարժիչներ: