Իրանի պատվիրակությունն այցելել է Ռուսաստանի միջազգային ավիատիեզերական ցուցահանդես
https://parstoday.ir/hy/news/iran-i146336-Իրանի_պատվիրակությունն_այցելել_է_Ռուսաստանի_միջազգային_ավիատիեզերական_ցուցահանդես
Իրանի պատվիրակությունն այցելել է Մոսկվայում ըթնացող «Մաքս 2021» միջազգային ավիատիեզերական ցուցահանդես:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 22, 2021 05:19 Asia/Tehran

Իրանի պատվիրակությունն այցելել է Մոսկվայում ըթնացող «Մաքս 2021» միջազգային ավիատիեզերական ցուցահանդես:

Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության փոխնախարար Ամիր Խոջե Ֆարդը, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին և իրանական գիտահեն 35 ընկերությունների  ներկայացուցիչներ, չորեքշաբթի օրն այցելել են ցուցահանդեսի տարբեր տաղավարներ:

Ռուսաստանի «Մաքս 2021» 15-րդ միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը, մասնակցում են Իրանի պաշտպանության նախարարությունը և 35 գիտահեն ընկերություններ, որոնք ցուցադրում են իրենց վերջին գիտական ​​և տեխնոլոգիական ձեռքբերումները: 

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության տաղավարում ցուցադրվում են ավիատիեզերական արդյունաբերության  առաջադեմ սարքավորումներ և պահեստաասեր, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ   և ինքնաթիռների շարժիչներ: