Իրանական նավախմբի երթը՝ Ռուսաստանի նավատորմի օրվա շքերթում
https://parstoday.ir/hy/news/iran-i146610-Իրանական_նավախմբի_երթը_Ռուսաստանի_նավատորմի_օրվա_շքերթում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի նավախովմբը մասնակցել է Ռուսաստանի նավատորմի օրվա շքերթին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2021 14:11 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի նավախովմբը մասնակցել է Ռուսաստանի նավատորմի օրվա շքերթին:

Կիրակի, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի 75-րդ ռազմավարական ռազմածովային նավատորմը, մասնակցել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրվա շքերթին:

Ռուսաստանի ռազմածովային շքերթը մեկնարկել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, Սանկտ Պետերբուրգի նավահանգստում և Ֆիննական ծոցում: Արարողությանը մասնակցել են ավելի քան 20 երկրների, այդ թվում ԻԻՀ բարձրաստիճան ռազմական պատվիրակություններ:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին, պատմական իրադարձություն է որակել Ֆիննական ծոցում «Սահանդ» և «Մակրան»  նավերի առկայությունը:

«Մակրան»-ը,  75-րդ նավախմբի շրջանակում, այս երկար ճանապարհի ընթացքում աջակցել և ուղեկցել է «Սահանդ» ռազմանավին :

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ շքերթին  մասնակցում են  54 ռազմանավեր տարբեր երկրներից, այդ թվում ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio