Իրանական նավախմբի երթը՝ Ռուսաստանի նավատորմի օրվա շքերթում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի նավախովմբը մասնակցել է Ռուսաստանի նավատորմի օրվա շքերթին:
Կիրակի, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի 75-րդ ռազմավարական ռազմածովային նավատորմը, մասնակցել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի օրվա շքերթին:
Ռուսաստանի ռազմածովային շքերթը մեկնարկել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի հիմնադրման 125-ամյակի կապակցությամբ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, Սանկտ Պետերբուրգի նավահանգստում և Ֆիննական ծոցում: Արարողությանը մասնակցել են ավելի քան 20 երկրների, այդ թվում ԻԻՀ բարձրաստիճան ռազմական պատվիրակություններ:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին, պատմական իրադարձություն է որակել Ֆիննական ծոցում «Սահանդ» և «Մակրան» նավերի առկայությունը:
«Մակրան»-ը, 75-րդ նավախմբի շրջանակում, այս երկար ճանապարհի ընթացքում աջակցել և ուղեկցել է «Սահանդ» ռազմանավին :
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ շքերթին մասնակցում են 54 ռազմանավեր տարբեր երկրներից, այդ թվում ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio