Իրանի ազգային երկաթուղին գրանցվել է որպես երկրի 25-րդ նյութական մշակութային ժառանգություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 44-րդ նստաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում Իրանի ազգային երկաթուղին գրանցվեց որպես Իրանի 25-րդ նյութական մշակութային ժառանգություն:
2021 թ. Հուլիսի 25-ի երեկոյան կայացած հանդիպմանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի (UNESCO) 44-րդ նստաշրջանն ուսումնասիրել է Իրանի ազգային երկաթուղու գործը և հանձնաժողովի անդամները հաստատել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում 1400 կմ երկարությամբ երկաթուղու գրանցումը, որպես Իրանի 25-րդ նյութական մշակութային և առաջին արդյունաբերական ժառանգություն
Իրանում առաջին երկաթուղու հաջող շինարարության և շահագործման պատմությունը սկվում է իրանական օրացույցով 1227 թ. (1848 թ.) Ղաջարիների ժամանակաշրջանից, Իրանի հյուսիսում գտնվող Ռաշտից դեպի Փիրբազար և Անզալի նավահանգիստներ: Այս երթուղու որոշ հատվածներ և մեկ շոգեքարշ, պահպանվել են Ռաշտից Պիրբազար երթուղու մոտ, Գիլան նահանգի նավահանգիստների գլխավոր վարչության տարածքում:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio