Ռայիսի. Իրանն ապացուցել է, որ հուսալի և վստահելի ընկեր և գործընկեր է
Կատարի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է. «Իրանն ապացուցել է, որ հուսալի ընկեր և գործընկեր է»:
Կիրակի օրը, Կատարի արտգործնախարար Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Թանիի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրանն ապացուցեց, որ լավ ընկեր է և հուսալի գործընկեր: Նոր կառավարության արտաքին քաղաքականության գերակայությունը լինելու են հարեւանները»:
Նշելով, որ տարածաշրջանում անապահովության արմատը պետք է որոնել դրանից դուրս, նա հավելել է. «Լուծումը տարածաշրջանում կայուն անվտանգության և կայունության հաստատումն է` հիմնված փոխադարձ քաղաքական վստահության և արտաքին միջամտությունը բացառելու վրա»:
Կատարի արտգործնախարարը շնորհավորել է Ռայիսիին՝ հաղթանակի կապակցությամբ և նրան փոխանցել Կատարի էմիրի ողջույնները: Նա նշել է. «Կատարը կողմ է Իրանի հետ հարաբերությունների ամրապնդմանը և տարածաշրջանի անվտանգությունն ապահովելուն ուղղված երկկողմ համագործակցությանը»: