Գեներալ-մայոր Սալամի. Իրանին խեղելու պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i146682-Գեներալ_մայոր_Սալամի._Իրանին_խեղելու_պատժամիջոցների_քաղաքականությունը_ձախողվել_է
ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանին խեղելու պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2021 13:22 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սալամի. Իրանին խեղելու պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է

ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանին խեղելու պատժամիջոցների քաղաքականությունը ձախողվել է»:

Երկուշաբթի օրը, ի հիշատակ Մերսադ գործողության նահատակների՝ Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգի Չահարզեբարի նեղուցում անցկացված միջոցառման ժամանակ, անդրադառնալով Իրանին խեղված վիճակի մատնելու պատժամիջոցների քաղաքականության ձախողմանը, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ասել է.«Այս վտանգավոր, բարդ ռազմավարությունները և տնտեսական շրջափակումները շատ վատ կազդեն անգամ ԱՄՆ-ի նման երկրի վրա, բայց այդ չար տերությունները, որոնց վիճակացույցում գրանցված է շատ վարչակարգերի փլուզումը,  երբ հասնում են Իրանին, անգործ են դառնում»:

Նշելով, որ Իրանի ժողովուրդը, հատկապես երիտասարդները ձախողման են մատնել թշնամիներին, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարն ասել է.«Այսօր Իրանի երիտասարդները ձգտում են կառուցել երկիրը և  կարող են արժանապատվորեն և հպարտությամբ լուծել հասարակության մեջ առկա տնտեսական խնդիրները»:

«Մերսադ» գործողությունը տեղի է ունեցել 1988 թ.-ի հուլիսի 27-ին, Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում ՝ Սադդամի ռեժիմի կողմից աջակցվող Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հարձակմանը դիմակայելու համար: