Իրանում նշվում է Շեյխ Սաֆի Էդդին Արդաբիլիի հիշատակի օրը
Հուլիս 26, 2021 14:09 Asia/Tehran
Հուլիսի 26-ին Իրանում նշվում է որպես իրանցի միստիկ ու բանաստեղծ Շեյխ Սաֆի Էդդին Արդաբիլիի հիշատակի օրը:
Շեյխ Սաֆի Էդդին Արդաբիլիի դամբարանը գտնվում է Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արդաբիլ քաղաքում և մոտ 800 տարեկան է:
2010 թվականի օգոստոսին, Շեյխ Սաֆի Էդդին Արդաբիլիի դամբարանը գրանցվել է որպես Իրանի 11-րդ պատմամշակութային հուշարձան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Շեյխ Սաֆի Էդդին Արդաբիլիի դամբարանը իրանական մշակութային և ճարտարապետական արժեքների խորհրդանիշ է և Իրանի Արդաբիլ նահանգի ամենակարևոր տուրիստական կենտրոններից մեկը: