Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարներն ընդգծել են համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
Իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմաան ժամանակ, ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը կարևորել է երկու երկրների միջեւ ծովային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Ծովակալ Հոսեյն Խանզադին և ծովակալ Լումինովը, հանդիպման ժամանակ քննարկել են ծովային համագործակցության զարգացման և ընդլայնման ուղիները:
Երկու երկրների պաշտոնյաները քննարկել են պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ գործողությունների իրականացումը, համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացումը, աշխարհի ռազմավարական տարածքներում երկու երկրների նավատորմի ներկայությունը մեծացնելու և ընդհանուր սպառնալիքների պայմաններում երկու երկրների մերձեցման հետ կապված հարցեր:
ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի 77-րդ խմբի նավը մասնակցել է Ռուսաստանի ՌԾՈՒ ստեղծման 125-ամյակի կապակցությամբ կայացած ռազմածովային ուժերի շքերթին: