Ուժեղ հարված՝ Մոսադ ահաբեկչական ցանցին
Իրանում խռովություններ հրահրելու և խափանարարություններ իրականացնելու Մոսադի ահաբեկիչների պլանները հօդս են ցնդել
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպության հաղորդմամբ, Իրանի անվտանգության նախարարության հակալրտեսական բաժնի գլխավոր տնօրենը հայտարարել է.«Սահմաններից դուրս հետախուզական դիտարկում իրականացնելով ու ծավալուն գործողություններ իրականացնելով, Իրանի անվտանգության ուժերը, երկրի արևմտյան սահմանն անցնելուց հետո, ձերբակալել են Սիոնիստական ռեժիմի լրտեսական կազմակերպության՝ Մոսադի ահաբեկիչներին ու նրանցից առգրավել զենքի ու զինամթերքի խոշոր բեռնվածք»:
Նշելով, որ Մոսադի գործակալները մտադիր էին այս տեխնիկան օգտագործել քաղաքային խռովությունների ու ահաբեկչական քայլերի համար, նա հավելելլ է.«Նախագահական ընտրությունների ընթացքում նույնպես Սիոնիստական ռեժիմը մի քանի անգամ մտադիր է եղել երկրի տարբեր շրջաններում խափանարարական գործողություններ իրականացնել: Սակայն Իրանի անվտանգության ուժերի ժամանակին արձագանքի արդյունքում, այս գործողությունները կանխվել են և Մոսադը տարածաշրջանում ուժեղ հարված է ստացել: