Իրանի խորհրդարանի նախագահ. Սիրիա այցը տեղի է ունենում տնտեսական համագործակցությունների ընդլայնման նպատակով
Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է.«Տնտեսական, քաղաքական և մշակութային հարցերի շուրջ բանակցելու և խորհրդակցելու համար Սիրիա ուղևորությունը համարվում է երկու երկրների համար ամենամեծ հնարավորությունը»:
Երեքշաբթի օրը, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն անդրադառնալով Սիրիա կատարելիք այցի նպատակներին, ասել է.«Այս այցելությունը տեղի է ունենում Իրանի բարեկամ ու եղբայրական երկիր Սիրիայի պաշտոնական հրավերով՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ տարածաշրջանային, միջազգային և տնտեսական երկկողմ համագործակցությունների մասին բանակցելու և խորհրդակցելու նպատակով»:
Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Ահաբեկչական խմբերի և ԻԼԻՊ-ի կողմից Սիրիային պարտադրված ռազմական ու անվտանգության ծանր պայմաններն անցյալում են, և Սիրիան այժմ գտնվում է տնտեսական զարգացման ուղու վրա»:
Ղալիբաֆի ասելով.«Մասնակցելու ենք իրանցի ու սիրիացի առևտրականների հետ համատեղ նիստի: Երկու երկրների առևտրական պալատների համագործակցության շուրջ ծավալուն նիստեր ենք նախատեսել, որոնք անցկացվելու են ԻԻՀ և Սիրիայի կառավարությունների միջև կնքված բազմակողմանի համագործակցությունների վերաբերյալ համաձայնության հիմամբ»:
Ղալիբաֆը նշել է.«Իրանցի առևտրականների համար Սրիայի դիրքը բացառիկ հնարավորություն է, քանի որ ամենամոտիկ տարածաշրջանն է՝ Եվրոպայի ու Միջերկրական ծովի շուկաներ մուտք գործելու համար»: