Իրանի խորհրդարանի նախագահ. Սիրիա այցը տեղի է ունենում տնտեսական համագործակցությունների ընդլայնման նպատակով
https://parstoday.ir/hy/news/iran-i146780-Իրանի_խորհրդարանի_նախագահ._Սիրիա_այցը_տեղի_է_ունենում_տնտեսական_համագործակցությունների_ընդլայնման_նպատակով
Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է.«Տնտեսական, քաղաքական և մշակութային հարցերի շուրջ բանակցելու և խորհրդակցելու համար Սիրիա ուղևորությունը համարվում է երկու երկրների համար ամենամեծ հնարավորությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2021 14:43 Asia/Tehran

Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է.«Տնտեսական, քաղաքական և մշակութային հարցերի շուրջ բանակցելու և խորհրդակցելու համար Սիրիա ուղևորությունը համարվում է երկու երկրների համար ամենամեծ հնարավորությունը»:

Երեքշաբթի օրը, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն անդրադառնալով Սիրիա կատարելիք այցի նպատակներին, ասել է.«Այս այցելությունը տեղի է ունենում Իրանի բարեկամ ու եղբայրական երկիր Սիրիայի պաշտոնական հրավերով՝ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ տարածաշրջանային, միջազգային և տնտեսական երկկողմ համագործակցությունների մասին բանակցելու և խորհրդակցելու նպատակով»:

Իրանի խորհրդարանի նախագահն ասել է.«Ահաբեկչական խմբերի և ԻԼԻՊ-ի կողմից Սիրիային պարտադրված  ռազմական ու անվտանգության ծանր պայմաններն անցյալում են, և Սիրիան այժմ գտնվում է տնտեսական զարգացման ուղու վրա»:

Ղալիբաֆի ասելով.«Մասնակցելու ենք իրանցի ու սիրիացի առևտրականների հետ համատեղ նիստի:  Երկու երկրների առևտրական պալատների համագործակցության շուրջ  ծավալուն նիստեր ենք նախատեսել, որոնք անցկացվելու են ԻԻՀ և Սիրիայի կառավարությունների միջև կնքված բազմակողմանի համագործակցությունների վերաբերյալ համաձայնության հիմամբ»:

Ղալիբաֆը նշել է.«Իրանցի առևտրականների համար Սրիայի դիրքը բացառիկ հնարավորություն է, քանի որ ամենամոտիկ տարածաշրջանն է՝ Եվրոպայի ու Միջերկրական ծովի շուկաներ մուտք գործելու համար»: