Կայացել է ավելի քան 50 իրանցի և սիրիացի գործարարների հանդիպումը
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի Սիրիա կատարած այցի շրջանակներում, կայացել է հանդիպում՝ իրանցի և սիրիացի ավելի քան 50 գործարարների մասնակցությամբ՝ առևտրատնտեսական հարաբերություններում առկա խոչընդոտները վերացնելու նպատակով:
Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մոհամադ Սամեր Ալ-Խալիլիի մասնակցությամբ կայացած հանդիպմանն ունեցած ելույթում, Ղալիբաֆն ասել է. «Մենք պետք է երկու երկրների մասնավոր հատվածի համար լավ հիմքեր ապահովենք՝ տնտեսական կարողություններից օգտվելու համար»:
Ղալիբաֆը նշել է, «Այսօր տնտեսական և առևտրային պատերազմի ոլորտի մոջահեդները պետք է գործեն այն զինվորների և մոջահեդների նման, ովքեր կռվել են ռազմական գործողությունների ժամանակ»:
Նրա խոսքերով. «Սիրիա կատարած իմ այցի նպատակն է ընդլայնել ու խորացնել երկու երկրների հարաբերությունները տնտեսական, գյուղատնտեսական ու առևտրային ոլորտներում»:
Իրանի խորհրդարանի նախագահը երեքշաբթի օրը ժամանել է Դամասկոս՝ սիրիացի պաշտոնյաների հետ :հանդիպելու նպատակով: