Շնորհավորանք՝ Ղադիր Խոմ տոնի կապակցությամբ
Հուլիսի 29 մուսուլմանների մեծ տոներից համարվող Ղադիր Խոմի տոնն է:
Ղադիր Խոմը Մեքքայի ու Մեդինայի միջև գտնվող տարածք է, որտեղ իսլամի մեծապատիվ մարգարեն, Հաջի վերջին ուխտագնացության ժամանակ, իմամ Ալիին ներկայացրեց
իրենից հետո աշխարհի շիաների առաջին իմամ:
Իսլամի մեծապատիվ մարգարեն Հաջի վերջին ուխտագնացությունից վերադառնալիս այդ ուխտագնացությանը մասնակցած բոլոր մուսուլմաններին հավաքեց Ղադիր Խոմ կոչվող վայրում և այդտեղ Էմամ Ալիին իր եղբայրը, կտակատարն ու Աստծո կողմից ընտրված իր տեղակալը հայտարարեց:
Մարգարեն ասաց. «Աստված իմ խնամակալն է և ես՝ հավատացյալների և համեմատ նրանց, իրենցից ավելի շատ խնամակալություն եմ արել: Ուրեմն նա, ում խնամակալն եմ ես, Ալին նույնպես նրա խնամակալն է»:
Ղադիրի տոնը, որ իսլամական տոնացույցի ամենամեծ տոնն է, կարել է համարել նաև բոլոր կրոնների մեծագույն տոն, քանի որ այս օրն ի մի են բերվել բոլոր Աստծու կողմից ուղարկվածների ջանքերը
ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը Ղադիր Խոմ բարեբաստիկ տոնի կապակցությամբ շնորհավորում է աշխարհի բոլոր շիաներին, ինչպես նաև մյուս մուսուլմաններին և բոլոր ազատախոհներին: