Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենի ներկայությամբ, մեկնարկել է «Քիմիա» նախագծի շինարարական աշխատանքները
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն՝ Ալի Աքբար Սալեհիի այցի շրջանակներում, Արաքի Խոնդաբ միջուկային համալիրում մեկնարկել է «Քիմիա» անունով իզոտոպիկ տեխնոլոգիաների հետազոտական-արտադրական լաբորատորիաների կառուցումը:
Գիտաարտադրական այս նախագծի բացման արարողությանը, որը հանդիսանում է Իրանի գիտական էլիտայի հավաքատեղին, անդրադառնալով Խոնդաբի ծանր ջրի միջուկային համալիրի եկամուտներից այս նախագծին բյուջեի հատկացմանը, Ալի Աքբար Սալեհին հույս հայտնեց, որ հաջորդ 3-4 տարում այս ոլորտում այլ կարևոր ապրանքներ կհասնեն զանգվածային արտադրության:
Գնահատելով Խոնդաբի միջուկային համալիրի (Արաք) պաշտոնյաներին, մասնագետներին և հոգատար, մաքուր և անանուն աշխատակիցներին, Սալեհին այդ կայքն անվանեց օրինակելի, հեղինակավոր և արժեք ստեղծող: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը նշել է, որ այս հսկայական նախագիծը ներառում է գիտական, հետազոտական և արտադրական գործունեություն և միջուկային տեխնոլոգիայի հետ զուգորդված առողջապահության ոլորտ: