Օտարերկրյա հյուրերը մուտք են գործում Իրանի Իսլամական խորհրդարան՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար
Օգոստոս 05, 2021 13:12 Asia/Tehran
Օտարերկրյա հյուրերը մուտք են գործել Իսլամական խորհրդարանի շենք` ներկա գտնվելու Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը:
Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օտարերկրյա պաշտոնյաները, հինգշաբթի երեկոյան, տեղական ժամանակով 17:30 մուտք են գորխել Իրանի Իսլամական խորհրդարանի շենք ՝ մասնակցելու ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը:
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը դիմավորել է հյուրերին:
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում: