Թախթռավանչի. ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը պետք է արձագանքի տարածաշրջանում Իսրայելի արկածախնդիր գործողություններին
ՄԱԿ -ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը պետք է արձագանքի տարածաշրջանում Իսրայելի արկածախնդիր գործողություններին:
Ուրբաթ օրն իր թվիթերյան իր միկրոբլոգում արած գրառման մեջ, Մաջիդ Թախթռավանչին նշել է. «Այսօր Իսրայելն ու նրա կողմնակիցները փորձել են Անվտանգության խորհրդին տարածաշրջանի ջրերում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տրամադրելով, ստիպել դատապարտել Իրանին, սակայն ձախողվել են»: :
«Մենք կտրականապես հերքում ենք այդ մեղադրանքները»,-հավելել է նա:
ՄԱԿ -ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը գրել է. «ՄԱԿ -ի Անվտանգության խորհուրդը պետք է արձագանքի տարածաշրջանում Իսրայելի արկածախնդիր գործողություններին և մերժի ընդունել ռեժիմի ներկայացրած կեղծիքները»:
Օրերս, Օմանի ծովում հարձակման էր ենթարկվել Իսրայելին պատկանող Mercer street լցանավը:
Հարձակումից հետո; առանց որևէ ապացուցյ ներկայացնելու, Սիոնիստական ռեժիմը հայտարարեց, որ այն իրականացրել է. Իրանը: