Ռայիսի. «Ղոդսի թուր» գործողությունը մեծ առաջընթաց էր օկուպանտների դեմ պայքարում
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, ՀԱՄԱՍ -ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Ղոդսի թուր» գործողությունը մեծ առաջընթաց էր օկուպանտների դեմ պայքարում»
Հանդիպման ժամանակ, Ռայիսին շնորհակալություն է հայտնել Երուսաղեմի ազատագրման և Պաղեստինի օկուպացիայի ավարտի վերաբերյալ Հանիեյի տեսակետ կապակցությամբ, հավելելով. «Այսօր դիմադրության մեծ հաղթանակի նշաններ են հայտնվել, իսկ «Ղոդսի թուր» գործողությունն այդ նշաններից մեկն էր»:
Նշելով, որ «Ղոդսի թուր» գործողության հաղթանակը հուսյ տվեց բարեկամներին և հուսահատեցրեց Դիմադրության թշնամիներին, Ռայիսին հավելել է. «Այս հաղթանակի ամենակարևոր ուղերձն այն էր, որ Պաղեստինում դիմադրությունն գաղափարն արդյունավետ է եղել և հետագայում էլ լինելու է»:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, հանդիպման ժամանակ նշել է. «Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո, Իրանը և իմամ Խոմեյնին կարևորել են Պաղեստինի խնդիրը»:
Նա հավելել է. «Մենք գիտենք, որ Իրանի դեմ ԱՄՆ -ի, Սիոնիստական ռեժիմի և որոշ այլ երկրների թշնամական դիրքորոշումների պատճառն աջակցությունն է Դիմադրությանը և Պաղեստինի վերաբերյալ ԱՄՆ -ի ծրագրերի մերժումը»: