Ղալիբաֆ. ԻԼԻՊ-ի պարտությունը Իրաքի ժողովրդի նվիրյալ պայքարի արդյունքն էր
Իրանի Իսլամական խորհրդատվական ասամբլեայի նախագահը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի ջախջախումը Իրաքի ժողովրդի նվիրյալ պայքարի արդյունքն էր:
Իրանի իսլամական խորհրդարանիօ նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Իրաքի աշխարհազորի շարժման ղեկավար Հաշադ ալ-Շաաբիի ղեկավար Ֆալեհ Ալ-Ֆայազի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրաքում ԻԼԻՊ-ի պարտությունը Իրաքի ժողովրդի նվիրյալ պայքարի և Դիմադրության հրամանատարներ, նահատակներ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի ալ-Մոհանդեսի քաջության արդյունքն էր»:
Ալ-Ֆայազը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը և հաջողություն մաղթել երկրի նոր կառավարությանն ուիսլամական խորհրդարանին:
Հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են Իրաքում և տարածաշրջանում վերջին զարգացումները և ընդգծել Հաշադ ալ-Շաբիի դերը Իրաքի անվտանգության ապահովման գործում:
ԵՐկու երկրների պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել նաև նահատակներ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի հիշատակին և հիշատակել նրանց քաջագործությունները: