Եվրասիայի հետ Իրանի առևտուրը երրորդ երկրների հետ առևտրի ամրապնդման միջոց է
https://parstoday.ir/hy/news/iran-i148602-Եվրասիայի_հետ_Իրանի_առևտուրը_երրորդ_երկրների_հետ_առևտրի_ամրապնդման_միջոց_է
Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի արտահանման հանձնաժողովի ղեկավարն ընդգծել է.«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ առևտուրը մեծացնում է արտահանման ծավալը և ամրապնդում առևտուրն ու փոխանակումները երրորդ կողմերի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2021 12:55 Asia/Tehran
  • Եվրասիայի հետ Իրանի առևտուրը երրորդ երկրների հետ առևտրի ամրապնդման միջոց է

Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի արտահանման հանձնաժողովի ղեկավարն ընդգծել է.«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ առևտուրը մեծացնում է արտահանման ծավալը և ամրապնդում առևտուրն ու փոխանակումները երրորդ կողմերի հետ»:

Իրանի առևտրաարդյունաբերական պալատի արտահանման հանձնաժողովի ղեկավար Ջամշիդ Նաֆարը շաբաթ օրը ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Եվրասիական տարածաշրջանը կարող է արտակարգ թիրախ հանդիսանալ Իրանի արտահանման զարգացման համար:

Իրանի Առևտրաարդյունաբերական պալատի արտահանման հանձնաժողովի ղեկավարը հավելել է.«Դեպի այս տարածաշրջան սննդամթերքի արդյունաբերության արտահանման մեծ պոտենցիալ կա, և առևտրի զարգացումը կարող է ոչ միայն հավասարակշռություն ապահովել փոխանակումներում, այլև ավելացնել արտահանումը»:

Ջամշիդ Նաֆարը հավելել է, որ հարեւան երկրների, հատկապես Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները պետք է նոր թափ ստանան13 -րդ կառավարությունում:

ԵԱՏՄ-ի անդամ երկրներն են՝  Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը: