Իրանի պաշտպանական արդյունաբերության կտրուկ պատասխանը թշնամիների պատժամիջոցներին ու սպառնալիքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i148636-Իրանի_պաշտպանական_արդյունաբերության_կտրուկ_պատասխանը_թշնամիների_պատժամիջոցներին_ու_սպառնալիքներին
ԻԻՀ բանակը, տարածել է հայտարարություն՝ Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է. «Պաշտպանական արդյունաբերությունը հզոր ասպարեզ ապահովեց՝ զինված ուժերի կարիքները բավարարելու և թշնամիների կողմից պատժամիջոցներին ու սպառնալիքներին վճռականորեն արձագանքելու համար»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 22, 2021 09:04 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանական արդյունաբերության կտրուկ պատասխանը թշնամիների պատժամիջոցներին ու սպառնալիքներին

ԻԻՀ բանակը, տարածել է հայտարարություն՝ Պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է. «Պաշտպանական արդյունաբերությունը հզոր ասպարեզ ապահովեց՝ զինված ուժերի կարիքները բավարարելու և թշնամիների կողմից պատժամիջոցներին ու սպառնալիքներին վճռականորեն արձագանքելու համար»:

Բանակի հասարակայնության հետ կապերի գարսենյակի տարածած հայտարարության մեջ ասված է. «Պաշտպանական արդյունաբերության օրը հարգանքի տուրք է այն եռանդուն մարդկանց, ովքեր, հենվելով ներքին կարողությունների վրա, երկրի պաշտպանողական կարողությունը հասցրել են աճի այն աստիճանի, որը բարձրացրել է իսլամական Իրանի դիրքը՝ ցամաքային, օդային և ռազմածովային պաշտպանության ոլորտներում և օրինակ դարձրել այդլ երկրների ազատատենչ ազգերի համար»:

Հայտարարության մեջ ասված է. «Երկրի պատասխանատու և հեղափոխական երիտասարդության կամքը, չնայած պատժամիջոցներին, հանգեցրեց Իրանի ռազմական և պաշտպանական դիրքերի բարձրացմանը»: