Սպահանում մեկնարկել է աշխարհի բանակների ռազմական մրցաշարի վեցերորդ տուրը
https://parstoday.ir/hy/news/iran-i148700-Սպահանում_մեկնարկել_է_աշխարհի_բանակների_ռազմական_մրցաշարի_վեցերորդ_տուրը
Սպահանում մեկնարկեց աշխարհի բանակների ռազմական մրցաշարի վեցերորդ տուրը, որին մասնակցել են չորս թիմեր Իրանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից և Վիետնամից:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 22, 2021 13:49 Asia/Tehran
  • Սպահանում մեկնարկել է աշխարհի  բանակների ռազմական մրցաշարի վեցերորդ տուրը

Սպահանում մեկնարկեց աշխարհի բանակների ռազմական մրցաշարի վեցերորդ տուրը, որին մասնակցել են չորս թիմեր Իրանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից և Վիետնամից:

ԻԻՀ ռազմացամաքային ուժերի փոխհամակարգող բրիգադային գեներալ Աբբաս Ֆալլահն այսօր աշխարհի  բանակների ռազմական մրցաշարի վեցերորդ տուրի բացման արարողության  ժամանակ ասել է.«Այս մրցաշարի անցկացման նպատակն է ավելացնել մասնակից երկրների մշակութային փոխգործակցությունը և  տարածել խաղաղություն ու բարեկամություն»:

Սպահանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Բորիս Բուրմիստրովն ասել է.«Այս մրցաշարը  սկսվել է յոթ տարի առաջ Ռուսաստանում, որի մասնակիցները մինչ այժմ եղել են Իրանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Չինաստանը և Վիետնամը: Մրցաշարի 6-րդ տուրն անցկացվում է 730 մասնակիցների ներկայությամբ»:

Աշխարհի բանակների  ռազմական մրցաշարի կամ «Զենքի տիրակալների» վեցերորդ տուրը  կանցկացվի այսօրվանից մինչև սեպտեմբերի 3 -ը, Սպահան նահանգի Շահինշահր քաղաքում: