Իրանի նախագահ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i148768-Իրանի_նախագահ_Ռայիսին_հեռախոսազրույց_է_ունեցել_Ավստրիայի_կանցլերի_հետ
Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Նա նշել է, որ չնայած տնտեսական փոխագործակցություների համար առկա կամքին և օգուտներին, երկու երկրների միջև առևտրի կրճատումը չունի հիմք և հիմնավորում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 23, 2021 19:17 Asia/Tehran
  • Իրանի նախագահ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլերի հետ

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Նա նշել է, որ չնայած տնտեսական փոխագործակցություների համար առկա կամքին և օգուտներին, երկու երկրների միջև առևտրի կրճատումը չունի հիմք և հիմնավորում:

Նա ասել է. <Մենք պետք է պաշտպանենք երկու երկրների շահերը և թույլ չտանք, որ չարագործները տարբեր հնարքներով ազդեն այդ հարաբերությունների վրա>:

Ռայիսին հավելել է.«Եթե ​​նայենք Աֆղանստանի ժամանակակից պատմությանը, կտեսնենք, որ Աֆղանստանը լավ օրեր չի ունեցել այն պահից, երբ ամերիկացիները սկսել են միջամտել այս երկրի գործերին»:

Ռայիսին ասել է, որ չնայած ճնշող պատժամիջոցների պայմաննեռում Իրանը կրել է աֆղան փախստականների բոլոր նյութական և հոգևոր ծախսերը, հավելելով.«Աֆղանստանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Իրանի ջանքերը միշտ շարունակվել են և մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կառավարությունների հետ, որոնք պատասխանատվություն են զգում Աֆղանստանում խաղաղության և հանգստության հաստատման համար»:

Հեռախոսազրույցում Ավստրիայի կանցլերը հույս է հայտնել, որ Իրանի հետ տարբեր ոլորտներում բարեկամական և կառուցողական երկկողմ հարաբերությունները կշարունակվեն և կընդլայնվեն, հավելելով. «Հուսով ենք, որ Իրանի նոր կառավարությանը կհաջողվի այս երկրի ժողովրդի համար տնտեսական և սոցիալական բարգավաճում ապահովելու գործում»: