«Զենքի տիրակալներ» մրցաշարում Իրանի բանակի ցամաքուժը գրավել է առաջին տեղը
https://parstoday.ir/hy/news/iran-i149018-Զենքի_տիրակալներ_մրցաշարում_Իրանի_բանակի_ցամաքուժը_գրավել_է_առաջին_տեղը
Սպահանում ընթացող «Զենքի տիրակալներ» միջազգային մրցաշարում, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքուժը գրավել է առաջին տեղը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Օգոստոս 26, 2021 12:30 Asia/Tehran
  • «Զենքի տիրակալներ» մրցաշարում Իրանի բանակի ցամաքուժը գրավել է առաջին տեղը

Սպահանում ընթացող «Զենքի տիրակալներ» միջազգային մրցաշարում, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ցամաքուժը գրավել է առաջին տեղը:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հավաքականը, «Բանակ-2021» միջազգային խաղերի շրջանակում Սպահանում անցկացված «Զենքի տիրակալներ» մրցույթի երկրորդ օրը, գրավել է առաջին տեղը:

Երկրորդ կարգի բրիգադի գեներալ Ազար Աֆրուզն ասել է.«ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հավաքականի կարողականությունը, տեխնիկական մասնագիտությունը և բարձր հոգեկանն այն ակնառու յուրահատկություններն են, որոնց ականատես եղանք Սպահանում անցկացված «Միջազգային բանակային խաղեր»-ի երկրրդ օրը:

Ազար Աֆրուզը հավելել է.«Բոլոր անհրաժեշտ  քայլերն արվեցին Իրանի հավաքականին նախապատրաստելու համար, որպեսզի  վերջինս կարողանա  խաղադաշտում գտնվող մրցակիցներին ցույց տալ իր տեխնիկական կարողությունները:

«Միջազգային բանակային խաղեր-2021»-ի շրջանակում «Զենքի տիրակալներ-2021» մրցաշարն անցկացվում է Սպահանում Իրանի, Վիետնամի, Ռուսաստանի և Ուզբեկստանի թիմերի մասնակցությամբ: