Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ
Դամասկոսում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը:
Դամասկոս այցելած Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադին:
Իրանի ԱԳ նախարարն այսօր Իրաքի աջակցության տարածաշրջանային նիստին մասնակցելուց հետո, ուղևորվել է Սիրիա:
Ամիր Աբդոլահյանը, Սիրիա ժամանելու ժամանակ ասել է.«Սիրիայի և Իրաքի հետ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում»:
Նշելով, որ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում իր առաջին այցն է կատարել թե Իրաք և թե Դամասկոս, Ամիր Աբոլլահյանն ասել է.«Իրանն ու Սիրիան համատեղ քայեր են կատարել և համատեղ հաղթանակներ են արարել ահաբեկչության դեմ պայքարում, և այսօր մենք այստեղ ենք՝ վերանայելու երկու երկրների հարաբերությունները առևտրի, տնտեսության և տարբեր ոլորտներում և աշխատելու դրանց մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Այսօր երկու երկրի ղեկավարների կամքով, Իրանը և Սիրիան միասնաբար մեծ քայլեր են կատարելու տնտեսական ահաբեկչության դեմ պայքարի և երկու երկրի ժողովուրդներին օգնելու ուղղությամբ»: